Միացյալ Նահանգները նախատեսում է 10-15% մաքսատուրք սահմանել մոտ 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք պատրաստվում ենք հայտարարել մեկ թիվ (դրույքաչափ) մնացած գրեթե 150 [փոքր] երկրների համար: Եվ դա, հավանաբար, կլինի 10% կամ 15%: Մենք դեռ որոշում չենք կայացրել», - ասել է նա Real America's Voice հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին: 10% համընդհանուր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, առանձին մաքսատուրքերը՝ ապրիլի 9-ին: Նույն օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է որոշ պատասխան մաքսատուրքերի 90-օրյա կասեցման մասին, որը, ինչպես բացատրել է Սպիտակ տունը, պայմանավորված է առևտրային խորհրդակցություններով: Այս ժամանակահատվածում ուժի մեջ է 10% համընդհանուր մաքսատուրքը: Հունիսի 27-ին Թրամփը մանրամասնեց, որ Միացյալ Նահանգները մոտ մեկուկես շաբաթվա ընթացքում կտեղեկացնի այն երկրներին, որոնց հետ առանձին համաձայնագրեր չի կնքի, երկկողմ առևտրի հետագա պայմանների, այսինքն՝ ամերիկյան շուկա մատակարարվող ապրանքների սակագների մասին։ ԱՄՆ վարչակազմը սկսել է այս ծանուցումներն ուղարկել վերջին մի քանի օրերին։ Առևտրային բանակցությունների ժամկետները լրանալու և նոր ներմուծման սակագներ կիրառելու Թրամփի որոշումները, ենթադրաբար, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։ Նախագահը խոստովանեց, որ որոշ դեպքերում կերկարաձգի այդ բանակցությունների ժամկետները։




























