Իրաքի արևելքում գտնվող Վասիթ նահանգում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ։ Այս մասին հայտնել է INA լրատվական գործակալությունը։
Իրաքի Առողջապահության նախարարությունում ունեցած աղբյուրի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ։ Հրդեհը տեղի է ունեցել Էլ-Քութ քաղաքում։
Իրաքի Ներքին գործերի նախարար Աբդել Ամիր աշ-Շամմարին հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով և պարզել տեղի ունեցած հրդեհի պատճառները։




























