ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կդիտարկի որպես սպառնալիք՝ նույնիսկ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը, ով Եվրոպայում ղեկավարում է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը։
«Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։ Նույնիսկ եթե լինի խաղաղ կարգավորում, այնուամենայնիվ Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր հզորությունները։ Իմ կարծիքով՝ առանցքային է, որ Ռուսաստանը կշարունակի լինել անվտանգության սպառնալիք», — ասել է ռազմական հրամանատարը՝ ելույթ ունենալով Վիսբադենի համաժողովում։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է ամերիկացի լրագրող Քեն Քրեթցերը
Գրինկեվիչը նշել է նաև այլ սպառնալիքներ, որոնք դաշինքը պահում է ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մտահոգված է ահաբեկչության, հակամարտության տարածման և Միջին Արեւելքում լարվածության բարձրացման պատճառով։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի զորավարը հայտարարել է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանը նույնպես «համակարգված կերպով մարտահրավեր է նետում եվրոատլանտյան աշխարհի անվտանգությանը»։





























