Ըստ Ստամբուլի պայմանավորվածությունների՝ հուլիսի 17-ին Ռուսաստանը Ուկրաինային փոխանցել է ևս 1000 ուկրաինացի զինծառայողների մարմիններ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք ստացանք զոհված 19 զինվորների մարմինները։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ իրենց հայրենի հողում», - ավելացրել է Մեդինսկին։




























