Լիտվական զինվորականները Բելառուսի հետ սահմանակից զորավարժարանում բունկերներ են փորձարկում, հայտնում է Sputnik Լիտվան։

Փորձարկումների հիմնական նպատակն է որոշել, թե որ նյութերն են առավել հարմար ապաստարանների կառուցման համար։

«Անհրաժեշտ քանակությամբ պայթուցիկ նյութերի օգնությամբ ստեղծվել է ռուսական ստանդարտ հրետանային արկերի պայթյունին համարժեք էֆեկտ», — հայտնել է Լիտվայի բանակի մամուլի ծառայությունը։