ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որը նախատեսում է կրճատել արտաքին օգնության և հասարակական հեռարձակման ֆինանսավորումը ավելի քան 9 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Investing.com պորտալը։

«Թրամփի վաղուց փափագած օրենսդրությունը ներառում է արտաքին օգնության շուրջ $8 միլիարդի կրճատում, ինչպես նաև $1,1 միլիարդի կրճատում Հանրային հեռարձակման կորպորացիայի բյուջեից, որը աջակցում է NPR-ին և PBS-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Քվեարկության արդյունքներով նախաձեռնությանը կողմ է քվեարկել Սենատի 51 անդամ, մինչդեռ 48 սենատոր հանդես է եկել դրա ընդունման դեմ։ Այժմ օրինագիծը վերադարձվում է Ներկայացուցիչների պալատ։

Հաղորդվում է, որ այս ծրագրի ընդունումը ևս մեկ հաղթանակ է վարչակազմի ղեկավարի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ Թրամփը վերահսկողություն ունի Կոնգրեսի նկատմամբ։

Նախկինում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել Վաշինգտոնի վարչակազմի առաջարկությանը և պետական ֆինանսավորումը կրճատել արտաքին օգնության ծրագրերի համար $9,4 միլիարդի չափով։