Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել  բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված  Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։

Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝  մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը,  առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։

Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից և գործընթացի զգայուն բնույթից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումն ու անհրաժեշտության դեպքում՝ արձագանքման համապատասխան գործողությունների ձեռնարկումը։