Քիչ առաջ ավարտվեց երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը։

Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվեց վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։

Նշենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ կալանքը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել: