NEWS.am-ի տեղեկություններով Պռոշյանի կոնյակի գործարանի հաշվապահի նկատմամբ տնային կալանք է կիրառվել:
«Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը»,–NEWS.am–ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։




























