Սլովենիան հայտարարել է, որ կարգելի երկու ծայրահեղ աջակողմյան իսրայելցի նախարարների մուտքը երկիր, ինչն, ըստ իշխանությունների, առաջին դեպքն է Եվրամիությունում, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, որոնք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցիոն հիմնական գործընկերներն են, «անցանկալի անձ» կհայտարարվեն,- ասված է կառավարության հայտարարության մեջ։
Սլովենիան, մասնավորապես, Բեն Գվիրին և Սմոտրիչին մեղադրել է «պաղեստինցիների նկատմամբ ծայրահեղ բռնություն, մարդու իրավունքների լուրջ խախտումներ» և «ցեղասպանական հայտարարություններ» հրահրելու մեջ։





























