Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը խստացնում է ծնողների և խնամակալների համար պատիժները երեխաների դաստիարակության հարցում իրենց պարտականությունների թերացման համար, գրում է «Коммерсантъ»-ը։

Վարչական տուգանքների չափն այժմ սկսվում է 500 ռուբլուց մինչև 2 հազար ռուբլի է՝ նախկին 100-500 ռուբլու փոխարեն։

Հաստատված փոփոխությունները կատարվել են Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 5.35-րդ հոդվածում։

Ծնողները վարչական պատասխանատվության կենթարկվեն, եթե երեխային սանիտարական չափանիշներին համապատասխանող բնակության վայր չեն տրամադրում, երեխային թողնում են առանց հսկողության, հագուստ, սնունդ կամ անհրաժեշտ պարագաներ չեն գնում։ Խնամակալը կարող է պատժվել նաև, եթե նա երեխային արգելում է շփվել հասակակիցների, մյուս ծնողի կամ ազգականների հետ։