Իսրայելի իշխանությունները մեղադրանք են առաջադրել մի զինվորի՝ Իրանի օգտին գումարի դիմաց լրտեսություն անելու համար, հաղորդում է Reuters-ը։
Ոստիկանության և հետախուզական գործակալության հայտարարության մեջ ասված է, որ զինվորը, որի անունը չի նշվում, իրանցիներին է ուղարկել անցյալ ամիս երդվյալ թշնամիների միջև 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական հրթիռների արձակման և իրանական հրթիռային կրակի տակ ընկած վայրերի տեսանյութեր։
Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա չի ուղարկել իսրայելական բանակում ծառայության ընթացքում հավաքված նյութերը՝ հավելելով, որ Իրանին փոխանցված ոչ մի տեղեկություն գաղտնիք չի պարունակել։
«Դա համարվում է հատկապես լուրջ միջադեպ, որն առնչվում է [իսրայելական բանակի] զինվորի և թշնամական օտարերկրյա տարրերի միջև անմիջական շփմանը», - ասված է հայտարարության մեջ։
Ռազմական դատարանը նրան մինչև հաջորդ շաբաթ կալանքի տակ պահելու որոշում է ընդունել։





























