Հուլիսի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Չեխովի փողոցում է գտնվում «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա հետախուզվող։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Շենգավիթի համայնքային ոստիկանները ժամանել են Չեխովի փողոց ու այնտեղ հայտնաբերել կասկածելի «Opel»-ը և վարորդին, ուղևորին ու ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ավտոմեքենայում գտնվող՝ Երևանի բնակիչ 43-ամյա Սահակ Ա.-ն ոստիկանության Դավթաշենի բաժնի կողմից ՀՀ Քր.օր-ի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով գտնվելիս է եղել հետախուզման մեջ, իսկ ավտոմեքենայում գտնված մյուս քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 29-ամյա Նարեկ Ս.-ն, ով ենթարկվում է անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերում է 3  փայլաթիթեղ, որոնցից մեկի մեջ հայտնաբերվում է 0.22 գրամ մաքուր քաշով «Կրիստալ» տեսակի բյուրեղանման զանգված։

Իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է թվով 3 հատ 50 մգ մեթադոնային լուծույթով լցված սրվակ, իսկ ոստիկանությում էլ Սահակ Ա.-ն հայտարարել է, որ այդ ամենը պատկանում է իրեն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։