Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի դիմաց բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը: