Ադրբեջանի խառը ոճի մարտարվեստի (MMA) մարտիկ Ջավիդ Ռզաևը, որը ռուս մարզիկին անվանել էր «ռուս խոզ», զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում է Lenta.ru–ն։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ԱԴԾ աշխատակիցը կարդում է մարզիկին Ռուսաստանից արտաքսման պատճառը։ Ռզաևը մեղադրվում է «երկրի քաղաքական և սոցիալական կայունության վրա բացասաբար ազդող» գործողություններ կատարելու մեջ։ Մարտիկը մերժել է փաստաթուղթը կարդալու առաջարկը և անմիջապես ստորագրել այն։
Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին Hardcore FC մրցաշարի ժամանակ։ Մարտից հետո Ռզաևը վիճաբանության մեջ է մտել հայտնի Արթուր Կուլինսկու հետ և վիրավորել նրան, ինչպես նաև լքել է ութանկյունը և փորձել կռիվ սկսել։
Դրանից անմիջապես հետո նա ներողություն է խնդրել ռուսից, իրեն անվանել է հիմար և անուղեղ ոչխար և հայտարարել, որ իրեն ռուսաստանցի է համարում։ Ռզաևը նաև կռվի մեջ է հայտնվել Մոսկվայի բարերից մեկում։ MMAժի մարտիկը պատմել է, որ ընկերների հետ ռեստորանում հանգստանալիս է եղել, երբ իր վրա հարձակվել է ոմն Դանիլ Սիդորով։ «Մենք կռվեցինք, ես նրան մի փոքր ծեծեցի։ Բացատրեցի, թե որտեղ են խեցգետինները ձմեռում», - մանրամասները պատմել է նա։




























