Հաղորդման հիմանվրա 2025 թվականիհուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը: 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակԿիմաԱվդալյանը՝ անդրադառնալով Վերին Դվին գյուղում այսօր ոստիկանության գործողություններին։
Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել էր, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան Facebook-ի իր էջում տեփսանյութեր էր հրապարակել եւ գրառում արել. «Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում: Ըստահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»։
Միրզոևան NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ դեպքը եղել է մի քանի օր առաջ՝ ծիրանի մթերման շուրջ վեճ է ծագել երկու գյուղերի բնակիչների միջեւ։ Նա նորմալ համարեց, որ ոստիկանությունը բաժին է կանչում վեճի մասնակիցներին, սակայն նորմալ չէ, երբ ոստիկանները անօրինականությունների են դիմում, բերման են ենթարկում դեպքի հետ կապ չունեցող մարդկանց, օրինակ, բնակչին տանը չգտնելով, տարել են մորը։





























