Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին 50 օր տվեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու համար, բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչներ սկսեցին շահարկումներ անել, որ Մոսկվան կարող է դատապարտվել Իրանի միջուկային օբյեկտների ճակատագրին, որոնց անցյալ ամիս հարվածներ են հասցրել B-2 ռազմավարական ռմբակոծիչները։

Military Watch Magazine պարբերականը որոշել է ուսումնասիրել հարցը և պարզել՝ արդյոք ամերիկյան B-2 ինքնաթիռները կարող են առանց հակազդեցության հանդիպելու հարված հասցնել Ռուսաստանին։

Լրագրողների կարծիքով, B-2-ի համար հատուկ վտանգ են ներկայացնում «Резонанс-НЭ» և «Воронеж-ДМ» ռադիոտեղորոշիչ ցանցերը, որոնք ունակ են հայտնաբերել նույնիսկ քիչ նկատելի թիրախները։

Բացի այդ, ի տարբերություն Իրանի, Ռուսաստանը զգալի միջոցներ է ներդրել հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման մեջ, որի հիմքն են կազմում С-400 «Триумф» զենիթահրթիռային համալիրը և С-500 համակարգը, գրում է Naked Science-ը։ Այս միջոցները հատկապես արդյունավետ են ռմբակոծիչների պես խոշոր ռազմավարական ինքնաթիռների դեմ և ունեն մինչև 600 կիլոմետր խոցման հեռահարություն։

Սակայն B-2-ից կամ ամերիկյան այլ զենքերից երկրի պաշտպանության հիմնական գործոնը վերլուծաբանները համարում են պատասխան հարվածի հզոր հնարավորությունները։ Ռուսաստանը, ի տարբերություն Իրանի, կարող է պատասխան հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածին, ինչպես նաև ամերիկյան ռազմական օբյեկտներին և տնտեսական շահերին ամբողջ աշխարհում։ Այս հանգամանքն անհնար է դարձնում B-2-ի կիրառումը Ռուսաստանի դեմ՝ Իրանի նմանությամբ։