Դատարանն Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխել է:

Սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն:Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որհունիսի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառեց տնային կալանք երեք ամսով։

Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար: