74 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը 20 րոպե է՝ հրաժարվում է վարել ավտոբուսը։ Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Սպարտակ Ծատուրյանը։

Տեսանյութից պարզ է դառնում, որ պատճառն այն է, որ ուղևորներից մեկը չի կարողանում վճարել ուղեվարձը։ Միջադեպը ավտոբուսի մյուս ուղևորների զայրույթն է առաջացրել։

«Էս ավտոբուսը իմը չի, վերասան ասում ա՝ չեն վճարում, մի՛ քշի»,–ուղևորներին ասաց վարորդը։

«Վերադասին ասա՝ գլուխդ պատով ես տալիս, էսքան մարդ վճարել ա ուղեվարձը, հիմա դու ասում ես ՝ չեմ քշում»,–պատասխանեց ուղևորներից մեկը։