Կրեմլը համաձայն է, որ Ուկրաինայի հարցով կարգավորման բանակցային գործընթացին անհրաժեշտ է «դինամիկա հաղորդել», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվացնել բանակցային ուղղությունը, որպեսզի դրանում ավելի շատ դինամիկա լինի։

«Սա դրական ազդանշան է։ Եվ այստեղ մենք բացարձակապես համաձայն ենք. իրոք, մենք նույնպես կողմնակից ենք բանակցային գործընթացին դինամիկա հաղորդելուն»,- ասել է Պեսկովը, հաղորդում է «Интерфакс»-ը։