2023 թվականի աշնանը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմը «փակուղային իրավիճակում» է հայտնվել։ Այս մասին հայտնել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց երեք ամիս պահանջվեց նրան պաշտոնանկ անելու համար։ Զալուժնին՝ Ուկրաինայի ամենահայտնի հասարակական գործիչը, մեկ ամիս անց դեսպան նշանակվեց Լոնդոնում և այնտեղ ծառայում էր գերազանց, թեև աննկատ։

Նա այժմ դիտարկվում է որպես Զելենսկու ամենահավանական իրավահաջորդ։ Վաշինգտոնում տեղեկացված աղբյուրները ինձ հայտնել են, որ նա կարող է այդ պաշտոնը զբաղեցնել մի քանի ամսվա ընթացքում։

Եթե Զելենսկին հրաժարվի լքել իր պաշտոնը, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա, ապա, ինչպես հայտարարել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, «նա կհեռանա ուժով»», - նշել է լրագրողը։