ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է 18-րդ պատժամիջոցային փաթեթը, որի շրջանակներում սահմանափակումների տակ են հայտնվել 22 բանկ։ Դրանց թվում են T բանկը, Սուրգուտնեֆտեգազբանկը, Yandex-բանկը և Ozon-բանկը, այս մասին նշել է Կոմերսանտը։

Պատժամիջոցների տակ հայտնված վարկային կազմակերպությունների ցանկը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում։

Նշված են նաև հետևյալ բանկերը․ «Սանկտ Պետերբուրգ» բանկ, «Ցենտրոկրեդիտ» բանկ, Մետկոմբանկ, Սևերգազբանկ, Գենբանկ, Բիստրոբանկ, Էներգոտրանսբանկ, Տացոցբանկ, «Ֆինամ», «Զենիտ», Էքսպոբանկ, Լոկոբանկ, ԴОМ.РՖ բանկ, Տրանսստրոյբանկ, ՄՍՊ բանկ, Լանտա-բանկ, Բանկ 131, ՌոստՖինանս բանկ։

Սահմանափակումներ են կիրառվել նաև 18 ֆիզիկական և 41 իրավաբանական անձանց նկատմամբ։ Դրանց թվում են «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, «Պոլիմեր» ԲԲԸ-ն և «Ռուբին» ԳՀԸ-ն (գիտահետազոտական ընկերություն)։

Եվրամիությունը նաև իջեցրել է ծովով մատակարարվող ռուսական նավթի գնի շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարից հասցնելով 47,6 դոլարի։

Ozon Հայաստանը այս մասին  պարզաբանում է ներկայացրել:

«Մենք շարունակում ենք աշխատել ստանդարտ ռեժիմով։ Սահմանափակումները վերաբերում են Ozon Բանկին, որը գործում է միայն Ռուսաստանում․ մենք չենք օգտագործում բանկը ՀՀ գործընկերների և հաճախորդների հետ հաշվարկներում՝ դրանք տրամադրվում են երրորդ կողմի կազմակերպությունների կողմից, ուստի ոչինչ չի փոխվի Հայաստանում Ozon-ի պատվերների հանձնման կետերի սեփականատերերի և վաճառողների, գնորդների և գործընկերների համար։ Պատժամիջոցները չեն տարածվում Ozon խմբի այլ իրավաբանական անձանց և բիզնեսների վրա, մեր օպերացիոն գործունեության և զարգացման ծրագրերի վրա ևս իրավիճակը չի ազդում։ Բանկը նաև մասնակցություն չունի մեր Խմբի որևէ ընկերության կապիտալում։ Պատժամիջոցները նաև չեն ազդի Ռուսաստանում Ozon բանկի աշխատանքների վրա։ Բանկը չունի ակտիվներ արտասահմանում, չի իրականացնում գործողություններ երկրից դուրս, սպասարկում է իր հաճախորդներին երկրի ներսում, չի օգտագործում SWIFT համակարգը. օգտագործում է միայն Ռուսաստանի ֆինանսական ենթակառուցվածքը»։