Ռոսավիացիայի մասնագետները զբաղվում են թուրքական Turkish Airlines ավիաընկերության աշխատանքով։ Նրանք ուսումնասիրում են հուլիսի 18-ին հետաձգված կամ չեղարկված չվերթների ուղևորների սպասարկումը և իրավունքների պահպանումը, հայտնում է ռուսական գերատեսչությունը։

Մասնավորապես, պարզվում են այն հանգամանքները, որոնք հանգեցրել են Մոսկվա (Վնուկովո)-Բոդրում չվերթի ուղևորների հետ կապված իրավիճակին։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի փաստերը գտնվում են ստուգման փուլում։

Ռոսավիացիան հայտնում է, որ Turkish Airlines-ի ղեկավարությանը պատրաստվում է նամակ ուղարկել՝ դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից իրականացվող թռիչքներում ուղևորների իրավունքների խախտումները անթույլատրելի համարելու վերաբերյալ։

Բացի այդ, ռուսական գերատեսչությունը սպառնացել է կրճատել թուրքական փոխադրողի կողմից իրականացվող չվերթների քանակը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Օստորոժնո, Նովոստի» Telegram-ալիքի կողմից հրապարակված տեղեկատվությանը։ Ինչպես հաղորդել է ռեսուրսը, թուրքական ավիաընկերությունը հետաձգել է գիշերային չվերթը՝ ուղևորներին չտրամադրելով սնունդ, խմիչքներ և հյուրանոց։ Ուղևորներին նաև հրաժարվել են տրամադրել իրենց ուղեբեռը և այդպիսով նրանք չեն կարողացել հրաժարվել թռիչքից։