Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և նշել, որ Սիրիայի կոնֆլիկտը պետք է անհապաղ դադարեցվի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական արտաքին գործերի նախարարության աղբյուրին:
Ֆիդանը ասել է, որ աջակցում է Սիրիայում Միացյալ Նահանգների կառուցողական դերին և Թուրքիան պատրաստ է համագործակցել նրանց հետ՝ կոնֆլիկտի կայուն ավարտին հասնելու համար, հայտարարել է աղբյուրը:
«Ֆիդանը նշել է, որ Սիրիայի տարածքում Իսրայելի միջամտությունը ավելի է սրում խնդիրը և որ Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ինքնիշխանության նկատմամբ ցանկացած հարձակում վնաս է հասցնում նաև տարածաշրջանային խաղաղապահ ջանքերին», — ասել է աղբյուրը:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Դա տեղի է ունեցել դրուզներով բնակեցված տարածաշրջանում մի քանի օր տևած արյունահեղությունից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ։





























