Էս-Սուվեյդա նահանգի դրուզներով բնակեցված շրջանում մի քանի օր տևած արյունահեղությունից հետո Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է անհապաղ և համապարփակ հրադադարի մասին։ Արյունահեղության արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ, հաղորդում է Reuters-ը։
Սիրիայի նախագահը իր հայտարարությունում կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները բոլոր շրջաններում։
Սիրիայի ներքին անվտանգության ուժերը շաբաթ օրը սկսել են տեղակայվել Էս-Սուվեյդ քաղաքում, հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Մի քանի ժամ առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը հայտարարել է, որ Իսրայելն ու Սիրիան պայմանավորվել են հրադադարի մասին ՝ հիմնականում դրուզներով բնակեցված շրջանում մի քանի օր տևած արյունահեղությունից հետո:




























