Մոսկվայում, հունվարի 17-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը: 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանակցություններին քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման  նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: