Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ #COP17-ը։

«Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ 

Երևանը կվերածվի գլոբալ հարթակի, որտեղ կձևակերպվեն կենսաբազմազանության պահպանման նոր մոտեցումներ, կքննարկվեն համատեղ գործողություններ և կխթանվեն միջազգային համագործակցության ուղիներ։ 

Սա կարևոր պատմական իրադարձություն է Հայաստանի համար՝ հաստատելու մեր տեղը որպես պատասխանատու, նախաձեռնող և գործուն գործընկեր գլոբալ բնապահպանական գործընթացներում։ 

Մեր երկրին վստահվել է կարևոր առաքելություն՝ #COP17-ը գալիս է Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում։