ԱՄՆ-ում ավելացել է կենդանի դոնորներից օրգանների հեռացման դեպքերի թիվը, գրում է The New York Times (NYT) թերթը։
Ինչպես նշում են հրապարակման հեղինակները՝ հիվանդները բախվում են օրգանների հեռացման անժամանակ կամ անհաջող փորձերի հետ։ Հարազատների համաձայնության դեպքում բժիշկներն անջատում են պացիենտին կենսաապահովման համակարգերից և մեկ-երկու ժամ սպասում սրտի կանգին, որից հետո անցնում են օրգանների հեռացմանը։ Սակայն որոշ պացիենտներ կյանքի նշաններ են սկսում ցուցաբերել, երբ հայտնվում են վիրահատարանում։
«Նմանատիպ պատմություններ ի հայտ են գալիս այն բանից հետո, երբ փոխպատվաստման համակարգը ավելի ու ավելի հաճախ է դիմում օրգանների հեռացման այնպիսի տեսակին, ինչպիսին է արյան շրջանառության դադարից հետո դոնորությունը։ Անցյալ տարի դա կազմել է բոլոր դոնորական օրգանների մեկ երրորդը՝ մոտ 20 000, ինչը երեք անգամ ավելի է, քան հինգ տարի առաջ»,– ասվում է հրապարակման մեջ։




























