Գիշերային սելավների վտանգի պատճառով փակված Վրացական ռազմական ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար,- հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ վարչությունը։
«Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորության կապակցությամբ՝ «Վլադիկավկազ - Լարս» հատվածում՝ երկու ուղղություններով» թույլատրվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշված է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում՝ «Վերին Լարս» անցակետի էլեկտրոնային հերթում գրանցված է ավելի քան 3 հազար բեռնատար։
Ճանապարհը փակվել էր հուլիսի 21-ի գիշերը՝ Վրաստանի տարածքում սելավների վտանգի պատճառով։




























