Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էռնեստ Խ.-ի վարած «BMW» և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Խաչատուր Զ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

 Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից «BMW»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: