Հունիսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կատովսկու փողոցի տներից մեկից խոշոր չափի գումար են գողացել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 67-ամյա Ազիզ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը նկատել է, որ իր մահացած ամուսնու որդին՝ ազգությամբ թուրք՝ Իռֆան Հանչեբը, նշված հասցեից գողացել է իր 2 մլն 400 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները և նույն օրը ժամը 15։00-ին ուղևորվել է դեպի մաքսատուն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։