Իրանը հիմա չի նախատեսում կրկնակի բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, տեղեկացրել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բագայը։
«Ընթացիկ իրավիճակում մենք որևէ պլան չունենք ԱՄՆ–ի հետ երկխոսության վերսկսման վերաբերյալ, սակայն դիվանագիտությունը, մեր կարծիքով, ազգային շահերը պաշտպանելու միջոց և հնարավորություն է և ամեն անգամ, երբ այս միջոցը հնարավոր լինի օգտագործել իսլամական ժողովրդի և Իրանի ազգային շահերի պաշտպանության համար, մենք չենք հապաղի», – նշել է նա շաբաթական մամլո ասուլիսի ժամանակ։





























