Ռուսաստանի հայերի միությունը կազակական ատամանի կուղարկի Ուրալ`  կարգավորելու համար տեղի հայերի եւ կազակների միջեւ սրված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ խոսքը Եկատերինբուրգում, ավելի ճիշտ Արտյոմովկա քաղաքում ստեղծված իրավիճակի մասին է,  որտեղ մեծաթիվ հայեր են ապրում: Versia.ru կայքի տվյալներով, հունվարի 31-ին կազակները «ցասման օր» են հայտարարել: Զանգվածային ակցիաներ են սպասվում, կազակները խոստացել են մեկընդմիշտ հայրենի հողը «մաքրել զավթիչներից», իսկ հայերը պատրաստվում են հայրենակիցների կանչել այլ շրջաններից:

Հայերի եւ կազակների հարաբերությունների սրման մեջ առանցքային դեր ունեն ադրբեջանցիները, որոնք ամեն կերպ  բախումներ են սադրում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ռուսաստանի հայերի միույթան փոխնախագահ Գերման Անանյանցը,  այսօր հարցը  քննարկվել է եւ որոշվել  է Ուրալ ուղարկել կազակական ատաման Սերգեյ Մադաթովին` կազակաների հետ անմիջական բանակցություններ վարելու եւ  իրավիճակը խաղաղ կերպով կարգավորելու համար:

Միաժամանակ նահանգապետին ՌՀՄ-ի եւ միության նախագահ Արա Աբրահամյանի անունից նամակ է ուղարկվել, որում կոչ է արվեում քայլեր ձեռնարկել հակամարտության կանխման եւ հայ համայնքին եւ կազակների միջեւ խաղաղության հաստատման համար: