Հունվարի 19-ի ժամը 03.00-ի դրությամբ, ձյուն է տեղում Օձունում, Վանաձորում, Ապարանում, Ստեփանավանում, Գյումրիում, Արթիկում, Հրազդանում, Թալինում, Ծաղկահովիտում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 19-ին եւ 20-ին ՀՀ տարածքում սպասվում է ձյուն:

Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը վարորոդներին զգուշացնում է զերծ մնալ անսարք, հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից: