Չորեքշաբթի առավոտյան նավթի գները բարձրանում են՝ նախորդ օրը հինգ շաբաթվա նվազագույն ցուցանիշին հասնելուց հետո։

Ներդրողները սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ ռուսական նավթ գնողների դեմ պատժամիջոցների վերաբերյալ՝ վախենալով, որ նոր սահմանափակող միջոցների կիրառումը բացասական հետևանքներ կունենա շուկայում առաջարկի կայունության վրա։

Brent տեսակի նավթի համար Լոնդոնի ICE Futures բորսայում hոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար կազմում է 68,06 դոլար, ինչը 0,42 դոլարով (0,62%) բարձր է, քան նախորդ առևտրային օրվա փակման դրությամբ։ Երեքշաբթի օրը այդ պայմանագրերի գինը նվազել էր 1,12 դոլարով (1,63%)՝ մեկ բարելի համար հասնելով 67,64 դոլարի։

WTI տեսակի նավթի համար Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային հարթակում սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,39 դոլարով (0,6%)՝ մեկ բարելի համար հասնելով 65,55 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը նվազել էր 1,13 դոլարով (1,7%)՝ մեկ բարելի համար կազմելով 65,16 դոլար։