Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է երեք մարդ, կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է Newsweek հանդեսը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը։

«Շաբաթ օրը վաղ առավոտյան Նյու Յորքի Թայմս Սքվերում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է երեք մարդ»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով 01:20-ին։