Կիպրոսը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս պատմական համաձայնագիրը  խթան և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում երկարատև խաղաղության և իրական բարգավաճման համար՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Կիպրոսի ԱԳՆ-ն շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահին՝ այս համաձայնագիրը իրականություն դարձնելու գործում իր կարևոր դերի համար։