Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը: Արտաքին գործերի նախարարությունը դրա մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում:
«Մենք գնահատում ենք երկու կողմերի ջանքերը խաղաղության հասնելու, ինչպես նաև [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի ջանքերը: Հուսով ենք՝ այդ քայլը կբացի ճանապարհը Հարավային Կովկասում հետագա համագործակցության և բարգավաճման համար»,- ասված է հայտարարության մեջ:





























