Պատերազմի ավարտը պետք է արդար լինի, և ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր այժմ Ուկրաինայի, մեր ժողովրդի հետ են՝ հանուն խաղաղության Ուկրաինայում, որը պաշտպանում է մեր եվրոպական ժողովուրդների կենսականորեն կարևոր անվտանգային շահերը։ Այս մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան գնահատում և լիովին աջակցում է Մակրոնի, Մելոնիի, Մերցի, Տուսկի, Սթարմերի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Ստուբի՝ Ուկրաինայի համար խաղաղության մասին հայտարարությանը»,- նշել է նա։