9-ամյա Վարդանը նվաճել է Արարատը և դարձել պատմության մեջ ամենափոքր հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական գագաթը։ Այս մասին տեղեկանում ենք 4 Peaks Alpine Club մանկապատանեկան ակումբի ֆեյսբուքյան էջից։

Արշավախմբի 29 մասնակցից քսանը 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ են եղել։ Վերելքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, նշված է լեռնագնացների մանկապատանեկան ակուբի ֆեյսբուքյան էջում։