Իրանը ողջունում է հարևանների միջև խաղաղությունը և դեմ չի տրանսպորտային երթուղիների ապաշրջափակմանը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանային։
«Սակայն Իրանը զգուշավորությամբ է վերաբերվում այն ծրագրերին, որոնք ենթադրում են տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի և կազմակերպությունների ներգրավում՝ պատմական Կովկասի անվտանգության և աշխարհաքաղաքականության մեխանիզմներում։ Իրանը նախազգուշացնում է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել լարվածության սրման», ավելացրել է Սանային։





























