ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի նախագահին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչ անել՝ երկու առաջնորդների՝ ուրբաթ Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Նա դրա մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC-ն։
Թրամփը հանդիպումը որակել է որպես «նախնական»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Սակայն Թրամփը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդը նախկինում հիասթափեցրել է իրեն։
«Կարծում եմ՝ [Պուտինի հետ] հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել»,- եզրափակել է Թրամփը։
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա տարածքային որոշակի փոխանակում, և դա Ուկրաինայի համար և՛ լավ կլինի, և՛ վատ։





























