Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնական այցը Թուրքիայի Հանրապետություն սկսվել է, հաղորդում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Կավելաշվիլիի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Միխեիլ Կավելաշվիլին բարձր մակարդակի հանդիպումներ կունենա իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կարվի։

Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում է կնոջ հետ։ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Էսենբողա միջազգային օդանավակայանում։ Միխեիլ Կավելաշվիլիին և վրացական պատվիրակությանն օդանավակայանում դիմավորել են թուրքական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Կավելաշվիլին կնոջ՝ Թամար Բագրատիոնիի և պատվիրակության անդամների հետ այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի գերեզմանին։