Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին այսօր կժամանի Բեռլին, գրում է Bild-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ Բեռլինից Զելենսկին տեսակոնֆերանսով կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եվրոպացի առաջնորդների հետ կազմակերպված հանդիպմանը՝ Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումից առաջ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Զելենսկին զանգը կկատարի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը ավելի ուշ լրագրողներին հաստատել է, որ Զելենսկին չորեքշաբթի կայցելի Բեռլին։

«Երկկողմ հանդիպում կլինի դաշնային կանցլեր Մերցի հետ, այնուհետև նրանք միասին կմասնակցեն տեսակոնֆերանսի՝ եվրոպացի առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ», - լրագրողներին հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նախատեսվում է նաև երկկողմ հանդիպում Մերցի հետ և «վճռականների կոալիցիայի» առցանց նիստ։