Պետք է ավարտել այս պատերազմը։ Պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հանուն արդար խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Վերջին օրերին, Զելենսկին ասել է, որ ինքը ավելի քան 30 խորհրդակցություն է անցկացրել գործընկերների և դաշնակիցների հետ։ Ուկրաինան, իր գործընկերների հետ միասին, օգտագործում է իր փորձը՝ Ռուսաստանի կողմից խաբեությունը կանխելու համար։

Նրա խոսքով՝ դեռևս նշաններ չկան այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է դադարեցնել պատերազմը։ «Մեր համակարգված ջանքերն ու  Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և խաղաղություն ցանկացող բոլոր երկրների համատեղ քայլերը՝ անկասկած կարող են Ռուսաստանին ստիպել խաղաղություն պահպանել», - հավելել է Զելենսկին։

Չորեքշաբթի օրը Զելենսկին կմեկնի Բեռլին և կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև տեսակոնֆերանսին, որը տեղի է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում կայանալիք հանդիպումից առաջ։