Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական առաջնորդները մեծ ներդրումներ են կատարում «ավելի խելացի» սերունդ ստեղծելու համար՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական տեխնիկա: Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է The Wall Street Journal-ը ։

«Nucleus Genomics» և «Herasight» ստարտափները առաջարկում են սաղմերի ինտելեկտի գործակցի (IQ) թեստավորում՝ 6-ից 50 հազար դոլար արժողությամբ, որը կօգնի բացահայտել հիվանդությունների զարգացման ռիսկերը և որոշել ապագա երեխաների ինտելեկտի պոտենցիալ մակարդակը։ Նշվում է, որ նման ծառայությունների պահանջարկը զգալիորեն աճել է, հայտնում է «Գազետա.Ռու»-ն։

«Սիլիկոնյան հովտում սիրում են IQ-ն», - ասում է Nucleus Genomics-ի հիմնադիր Կիան Սադեղին։

Հոդվածում նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյից մի զույգ ինժեներներ ստեղծել են գնահատման համակարգ՝ «օպտիմալ» սաղմը ընտրելու համար, որը հաշվի է առնում բոլոր գենետիկական «պարամետրերը»։

«Սա հիանալի գիտաֆանտաստիկ պատմություն է. հարուստները ստեղծում են գերիշխող գենետիկական սուպերկաստա», - ասում է Սթենֆորդի համալսարանի իրավունքի և կենսաբանական գիտությունների կենտրոնի տնօրեն Հենք Գրիլին։