ՄԱԿ-ի տվյալներով, այս տարվա հուլիսին Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 286 և վիրավորվել 1388 խաղաղ բնակիչ։ Սա նոր հակառեկորդ է՝ 2022 թվականի մայիսից ի վեր։

ՄԱԿ-ի մոնիտորինգային առաքելության տվյալներով, այդ մարդկանցից գրեթե բոլորը՝ 98%-ը, սպանվել կամ վիրավորվել են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Հուլիսին հեռահար հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհերի թիվը նվազել է հունիսի համեմատ, սակայն, այնուամենայնիվ, կազմել է համեմատական մեծամասնություն՝ 40%։

ՄԱԿ-ի դիտորդները փաստում են, որ առաջնագծում և մոտակա թիկունքում խաղաղ բնակիչներն ամենից հաճախ զոհվում կամ վիրավորվում են ռուսական ռումբերի հարվածներից և մերձակա շառավղի անօդաչու թռչող սարքերից։