Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինքը խնդրել է նրան բնական գազի մատակարարման նոր համաձայնագրում ներառել մատակարարման ճկունությունը, լավ գինը և Ռուսաստանից կապույտ վառելիքի մեծ ծավալները, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք գազի խիստ կարիք ունենք։ Ադրբեջանից ստանում ենք ավելի փոքր, բայց մեզ համար կարևոր ծավալներ, բայց մեծ մասը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից… Երբ կա ամենաքիչ էլեկտրաէներգիան, որպեսզի կարողանանք լրացուցիչ ծավալներով էլեկտրաէներգիա արտադրել գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններին լրացուցիչ գազի մատակարարումների միջոցով։ Որովհետև արդյունաբերության և տնային տնտեսությունների համար գազի սպառումից բացի, գազն օգտագործում ենք նաև էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այդ ամենի համար մեզ անհրաժեշտ է մատակարարման ճկունություն, ես այդ խնդրով դիմեցի նախագահ Պուտինին, լավ գին և մեծ ծավալներ խնդրեցի։ Դրանք մեզ համար երեք առանցքային բաներ են»,- ասել է Վուչիչը։





























