«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը քաղաքականություն մուտք գործելուց հետո բավականին ակտիվ քննարկումների մեջ է տարբեր հասարակական, քաղաքական շրջանակների հետ: NEWS.am-ի տեղեկություններով Մանուկյանը, ով գործում է ընդդիմադիր դաշտում ի տարբերություն դասական ընդդիմադիր գործիչների, որոնք ամառային շրջանն օգտագործեցին ծովափնյա հանգստի մեկնելու համար, այդ ամիսներին ևս բուռն աշխատանքների մեջ է եղել: Մի շարք հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում և երիտասարդների հետ:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ Նարեկ Մանուկյանը առաջիկայում հանդիպումներ կունենա նաև մարզերում: Այս և կայացած մյուս հանդիպումների նպատակը, ըստ Մանուկյանի, տեղում հասկանալն է հանրության տարբեր շերտերի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները նախանշելն է: Միաժամանակ նորաստեղծ շարժման ղեկավարը ըստ մեր տեղեկությունների ակտիվ պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Մենք»-ի գաղափարով առաջնորդվող Մանուկյանը բացառել է ՔՊ-ի հետ որեւէ ձևով համագործակցությունը:





























