Ռուսաստանը պատրաստ է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցային խմբի մակարդակը, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Ըստ ТАСС-ի՝ Չինաստան կատարած այցի արդյուքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե անհրաժեշտություն լինի ինչ-որ բան անել՝ ուղղված մակարդակը բարձրացնելուն, այն քաղաքական մակարդակի հասցնելուն, մենք պատրաստ ենք դրան։ Ես չէի ցանկանա հիմա կոնկրետացնել, որևէ կոնկրետ անուն նշել։ Բայց մենք պատրաստ ենք դա բարձրացնել իսկապես բարձր քաղաքական մակարդակի։ Կարևորը արդյունքն է», - ընդգծել է Պուտինը։





























